Շաբ, 28-Հունիս-2025, 0.01.04 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 12 » Բորուսիայի ֆուտբոլիստը տեղափոխվեց Համբուրգ
2.25.19 AM
Բորուսիայի ֆուտբոլիստը տեղափոխվեց Համբուրգ
Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի երիտասարդական հավաքականի կենտրոնական պաշտպան Լասե Զոբիխը կարիերան կշարունակի «Համբուրգում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ, երեկ՝ հուլիսի 11-ին 22-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել, իսկ այսօր եռամյա պայմանագիր է ստորագրել «Համբուրգի» հետ: Գործարքի մանրամասները չի հրապարակվում: Այսօր Զոբիխը կմիանա իր նոր թիմին:

Նշենք, որ 2011/12 մրցաշրջանում գերմանացի ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով հանդես է եկել Համբուրգի մեկ այլ ակումբում՝ «Սանկտ Պաուլիում», իսկ նախորդ մրցաշրջանում՝ «Գրոյտեր Ֆյուրտեում»:

armsport.am
Դիտումներ: 350 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]