Շաբ, 28-Հունիս-2025, 0.21.52 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 9 » ԲՈՐՈՒՍԻԱՆ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ ԾԱԽՍԵԼ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՎՐԱ
10.38.18 PM
ԲՈՐՈՒՍԻԱՆ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ ԾԱԽՍԵԼ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՎՐԱ
Դորտմունդի «Բորուսիան» գրեթե ամբողջությամբ օգտագործել է տրանսֆերների համար նախատեսված բյուջեն, որը կազմում էր 50 միլիոն եվրո, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Դորտմունդյան ակումբն այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք է բերել՝ պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսին («Վերդերից»), հարձակվող՝ Պիեր Էմերին Օբամեյանգին («Սենտ Էտյենից»), իսկ մոտ օրերս թիմը համալրելու է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արդեն հաջողությամբ անցել է բուժզննումը Դորտմունդում։

«Ռուրյան» թիմը և Հենրիխ Մխիթարյանն արդեն սկզբունքային համաձայնության են եկել պայմանագրի ֆինանսական հարցերում, որը նախատեսված է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը։

ՄԻաժամանակ, ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ «Շախտյորը» Մխիթարյանի դիմաց 25 միլիոն եվրո է ստացել, մինչդեռ «հանքափորները» պաշտոնապես տեղեկացրել են հայ ռմբարկուի տրանսֆերի դիմաց 27,5 միլիոն եվրո ստանալու պայմանավորվածության մասին:

Դա նշանակում է, որ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» պատմության ամենաթանկ ձեռքբերումն է: Բրազիլացի հարձակվող Մարսիո Ամորոսոն 2001 թվականին «Պարմայից» «Բորուսիա» էր տեղափոխվել 50 միլիոն գերմանական մարկի դիմաց, որը հավասար է 25 միլիոն եվրոյի:

armsport.am
Դիտումներ: 371 | Ավելացրեց: m3gAt0N | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]