0.01.50 AM ԲՈՐՈՒՍԻԱՆ ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱՅՈՒՄ՝ ԱԲՈՆԵՄԵՆՏՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՔԱՆԱԿՈՎ | |
«Բորուսիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, նախկինի պես առաջատար է Բունդեսլիգայում՝ վաճառված աբոնեմենտների քանակով, տեղեկանում ենք դորտմունդցիների պաշտոնական կայքից։ Այս ուրբաթ, ակումբն ավարտել է աբոնեմենտային ծրագիրը. մրցաշրջանային տոմսերից 55 հազարը (80 645 տեղերից) բաժանվել են դրանց սեփականատերերին։ 55 հազարը՝ նոր ռեկորդ է Բունդեսլիգայում, որը հազարով գերազանցում է ռուրյան թիմի՝ նախորդ տարի գրանցած նվաճումը։ Նման ցուցանիշ, դժվար թե, առաջիկայում կրկնվի, քանի որ դորտմունդցիներն ավելի շատ աբոնեմենտ թողարկելու իրավունք՝ այլևս չունեն։ Եթե «Բորուսիան» որոշի վաճառել մարզադաշտի առկա նստատեղերի քանակը բավարարող տոմսեր, միևնույն է, դրանք չէին կարող հասնել բոլոր ցանկացողներին։ «Սև-դեղնավունների» մամուլի քարտուղար Սաշա Ֆլիգեն հայտարարել է, որ ակնկալության թերթիկի վրա հավաքագրված է ավելի քան 90.000 մարզասեր։ Հավելենք, որ փետրվարին «Բորուսիան» հայտարարել էր ակումբի եկամտային աճի մասին։ armsport.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |