0.50.34 AM Բորուսիան լուրջ է վերաբերվում Սոնին | |
![]() Ֆուտբոլում այդպես լինում է:Ֆուտբոլիստը դեռ չի հայտարարել իր հեռանալու մասին , բայց արդեն նրան փոխարինող են փնտրում: Խոսքը Խեն Մին Սոնի մասին է (20 տարեկան/պայմանագիրը Համբուրգի հետ մինչւ 2014թ.):Համբուրգցիները դեռ չգիտեն՝ կմնա Սոնը թիմում , թե՝ ոչ , սակայն Համբուրգի սպորտային տնօրեն Ֆ.Արնեսենը ւ մարզիչ Տ.Ֆինկը սկսել են հետաքրքրվել Բոյան Կռկիչով: Սոնով հետաքրքրվում են անգլիական ֆուտբոլի այնպիսի գրանդներ , ինչպիսիք են Լիվերպուլը ւ Տոտենհեմը:Իսկ դորտմունդցիների հետաքրքրությունը հարավկորեացու նկատմամբ շարունակում է ավելի լրջանալ ւ կոնկրետանալ:Բորուսիան պատրաստվում է պաշտոնական առաջարկություն անել 20-ամյա ֆուտբոլիստին, որն այս մրցաշրջանում արդեն 11 գոլի հեղինակ է դարձել:Այդ գնդակներից չորսը հայտնվել են Վայդենֆելլեռի պաշտպանած դարպասում: Մարիո Գյոտցեի հեռանալուց ւ Ռոբերտ Լւանդովսկու լիովին հավանական տեղափոխությունից հետո դորթմումդցիները փնտրում են նոր աստղերի:Սոնը (արագ, աշխատասեր, տիրապետում է ուժեղ հարվածների) լիովին համապատասխացում է Յուրգեն Կլոպպի պահանջներին: Սակայն դեռ հարց է մնում ՝ կհեռանա արդյոք Սոնը Համբուգից:Համբուրգն արդեն առաջարկել է Սոնին երկարձգել պայմանագիրը ՝ նրան տրամադրելով տարեկան 2,6մլն. եվրո աշխատավարձ: Ինչւիցե , 2 շաբաթից հարավկորեացին ւ նրա գործակալ Տի Բլիմեյստերը կհայտարարեն իրենց որոշման մասին:Մեզ միայն մնում է հուսալ , որ 20-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստը Բունդեսլիգայի այս մրցաշրջանի ավարտից հետո կբռնի դեպի Դորտմունդ տանող ճանապարհը: Կից նյութեր: Նկար 1 | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |