Շաբ, 28-Հունիս-2025, 0.14.56 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 28 » ԲՈՐՈՒՍԻԱՆ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԱԿԻՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
11.37.43 AM
ԲՈՐՈՒՍԻԱՆ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԱԿԻՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում ավարտվեց Գերմանիայի սուպերգավաթի խաղարկության՝ «Բորուսիա»-«Բավարիա» հանդիպումը:

Հանդիպման ընթացքում գրանցվեց 6 գնդակ, որից երեքը հեղինակեցին դաշտի տերերը:

«Բորուսիայի» կազմում գոլերի հեղինակներ դարձան Մարկո Ռոյսը (դուբլ), Իլկայ Գյունդոգանը և ինքնագոլի հեղինակ դարձավ «Բավարիայի» պաշտպան Վան Բույտենը: Պեպ Գվարդիոլայի սաներից կարողացավ դուբլով աչքի ընկնել Արյեն Ռոբենը:

«Բորուսիա» Դորտմունդ - «Բավարիա» Մյունխեն` 4-2

Գոլերը՝ Ռոյս 3, 86 Վան Բույտեն 56 (ինքնագոլ), Գյունդողան 57 - Ռոբեն 54, 64

Ավելացնենք, որ Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այս խաղին չմասնակցեց: Հուլիսի 16-ին նա վնասվածք է ստացել և բաց է թողնելու 4 շաբաթ:


armsport.am
Դիտումներ: 564 | Ավելացրեց: Գոռ | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]