Շաբ, 28-Հունիս-2025, 0.12.26 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 11 » «Բորուսիա»-ն զարմացած է հայ մարզասերների ակտիվությունից
4.56.10 AM
«Բորուսիա»-ն զարմացած է հայ մարզասերների ակտիվությունից
Ինչպես գիտեք, երեկ Դորտմունդի «Բորուսիա»-ն ընկերական խաղում 1:3 հաշվով պարտության մատնեց շվեյցարական «Բազել»-ին, իսկ Հենրիխ Մխիթարյանն իր մեկնարկային խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

«Բորուսիա»-ի պաշտոնական կայքը խաղը հեռարձակում էր ուղիղ եթերով: Գերմանական ակումբը զարմացած է հայ մարզասերների ակտիվությունից:

« «Բորուսիա»-ի և «Բազել»-ի միջև կայացած ընկերական խաղը մեծ հետաքրքրություն էր առաջացրել միջազգային մակարդակով: Յուրաքանչյուր 3-րդ հեռուստադիտող արտասահմանից էր:

Այստեղ ամենամեծ խումբը կազմում էին հայ մարզասերները: Հիանալի է: Դա պատահական չէ, քանի որ իր մեկնարկային խաղն էր անցկացնում Հենրիխ Մխիթարյանը»,- գրված է ակումբի պաշտոնական կայքում:

Շաբաթ օրը կայանալիք «Բուրսասպոր»-ի դեմ խաղը ևս «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը հեռարձակելու է ուղիղ եթերում:

sport.1in.am
Դիտումներ: 374 | Ավելացրեց: Լյովա | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]