Ուրբ, 27-Հունիս-2025, 11.29.03 PM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 27 » ԲՈՐՈՒՍԻԱ Դ. – ԲԱՎԱՐԻԱ. ԹԻՄԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԸ
8.50.50 AM
ԲՈՐՈՒՍԻԱ Դ. – ԲԱՎԱՐԻԱ. ԹԻՄԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԸ
Այսօր Գերմանիայում պաշտոնապես մեկնարկում է 2013/14թթ. ֆուտբոլային մրցաշրջանը:

Դորտմունդում՝ «Սիգնալ Իդունա Պարկում», հանդիպելու են Գերմանիայի 2012/13 թթ. մրցաշրջանի չեմպիոն և գավաթակիր «Բավարիան» և մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրած Դորտմունդի «Բորուսիան»: Նրանք պայքարելու են Գերմանիայի Սուպերգավաթի համար:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում նույնպես հանդիպել էին այս թիմերը:

Հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով 22:30-ին: Արդեն հայտնի է թիմերի մեկնարկային կազմերը:

«Բորուսիա» Դ. Վայդենֆելեր, Գրոսկրոյց, Սուբոտիչ, Հյումելս, Շմելցեր, Բենդեր, Շահին, Բլաշչիկովսկի, Ռոյս, Լևանդովսկի:

«Բավարիա» Մ.  Շտարկ, Լամ, Բոատենգ, Վան Բույտեն, Ալաբա, Տիագո, Շաքիրի, Կրոս, Մյուլեր, Ռոբեն, Մանջուկիչ:

Ավելացնենք, որ Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այս խաղին չի մասնակցելու: Հուլիսի 16-ին նա վնասվածք է ստացել և բաց է թողնելու 4 շաբաթ:

armsport.am
Դիտումներ: 462 | Ավելացրեց: Գոռ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]