9.11.04 AM Bild-ն առաջարկում է Մխիթարյանի մականունը որոշել քվեարկության միջոցով | |
Հայտնի գերմանական Bild պարբերականը հարցում է կազմակերպել՝ պարզելու, թե ինչպես ավելի ճիշտ կլինի անվանել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Այդ հարցին պատասխանելու համար պարբերականը իր կայքում քվեարկություն է սկսել։ Այն պահից, երբ Մխիթարյանը տեղափոխվեց Դորտմունդ, նրա ազգանունը խնդիր դարձավ գերմանացի լրագրողների եւ մեկնաբանների համար։ Ինչպե՞ս պետք է նրան անվանել՝ Մյուկտարիան թե Միկիտարիան։ Չփորձելով սովորել շատ հեշտ արտասանվող Մխիթարյանը, գերմանացիները որոշել են նրան մականուն տալ. առաջինը Միկի (Micki), երկրորդը Մյուկե (Mücke)։ Հատկանշական է, որ Mücke-ն գերմաներեն նշանակում է մոծակ։ Քվեարկել նախընտրած տարբերակի համար հնարավոր է Այստեղ։ sport.news.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |