Շաբ, 28-Հունիս-2025, 0.34.10 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 16 » Bild. Լևանդովսկուն հետաքրքրում է միայն «Բավարիան»
1.37.24 AM
Bild. Լևանդովսկուն հետաքրքրում է միայն «Բավարիան»
Իր այսօրվա համարում գերմանական Bild-ը անդրադարձել է Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու' «Բավարիա» տեղափոխվելու հնարավորությանը: Հիշեցնենք' ավելի վաղ էլ խոսվում էր մյունխենյան ակումբի' Մարիո Գյոթցեի նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին, ու երկու ակումբներն էլ գրեթե անմիջապես հաստատեցին այդ տեղեկությունը:

Սակայն Լևանդովսկու շուրջ ստեղծած իրավիճակը մի փոքր ավելի բարդ է: Ինչպես հաղորդում է Bild-ը, անձամբ լեհ ֆուտբոլիստը մտադիր է տեղափոխվել «Ալյանս-Արենա», ինչի մասին տեղյակ է պահել դորտմունդյան ակումբի ղեկավարությանը: Սակայն «Բորուսսիան» կտրականապես դեմ է Լևանդովսկուն բաց թողնել իր հիմնական մրցակցի կազմ ու պատրաստ է վաճառել միայն արտասահմանյան ակումբներին:

Հավակնորդների ցուցակում այժմ նշվում են «Մանչեսթեր Յունայթեդի» ու Մադրիդի «Ռեալի» անունները: Սակայն Bild-ի համարի շապիկին Լևանդովսկու նկարն է' հետևյալ գրությամբ. «Ես ցանկանում եմ միայն «Բավարիա»:


allsport.am
Դիտումներ: 459 | Ավելացրեց: m3gAt0N | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]