5.28.09 AM Բազել-Բորուսսիա խաղին Հայաստանում ավելի շատ են հետևել,քան `Շվեյցարիայում | |
Հուլիսի 10-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացած տեղի համանուն թիմի և Դորտմունդի «Բորուսիայի» միջև ստուգողական հանդիպման ինտերնետային ուղիղ հեռարձակումը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային մակարդակում, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: Գերմանիայից հետո, խաղին ամենաշատը հետևում էին Հայաստանից, սակայն դա պատահական չէ, քանի որ այդ մրցավեճում դորտմունդցիների կազմում իր առաջին հանդիպումն էր անցկացնում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հեռարձակման ամբողջ տրաֆիկը (դիտելիության ծավալը) կազմել է 13 955 գիգաբայթ, որի 1/3-ը բաժին է հասել Գերմանիային, այնուհետև դիտելիության ցուցանիշով հաջորդում են՝ Հայաստանը, Լեհաստանը, Շվեյցարիան և այլ երկրներ: Հիշեցնենք, որ «Բազել»-«Բորուսիա» հանդիպմանը (1:3) Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Հավելենք նաև, որ Գերմանիայի փոխչեմպիոնի հաջորդ ստուգողական հանդիպումը կայանալու է շաբաթ օրը՝ հուլիսի 13-ին: Կլոպի սաները մրցելու են «Բուրսասպորի» հետ: Այդ հանդիպումը ևս հեռարձակվելու է համացանցի միջոցով: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |