4.54.00 AM Բավարիան նույնպես հաստատել է Գյոտցեի տեղափոխությունը | |
Դորտմունդի «Բորուսիայից» հետո «Բավարիան» նույնպես հաստատել է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի տեղափոխությունը մյունխենյան ակումբ: Այս մասին հայտնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը: Գործարքի գումարի և ֆուտբոլիստի աշխատավարձի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Մյունխենցիների հայտարարության մեջ միայն նշվում է, որ ակումբը պատրաստ է օգտվել ֆուտբոլիստում պայմանագրում առկա հատուկ կետից, ըստ որի` Գյոտցեն այս մրցշարջանից հետո կարող է հեռանալ դորտմունդյան ակումբից 37 մլն եվրոյի դիմաց: Նշենք, որ որոշ տեղեկությունների համաձայն` Գյոտցեն «Բավարիայում» տարեկան կվաստակի 7 մլն եվրո: sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |