6.31.11 AM ԲԱՎԱՐԻԱՆ ԵՒ ԲՈՐՈՒՍԻԱՆ՝ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՈՎ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԻ ԽԱՂԻ | |
Մյունխենյան ակումբը կորուստներ է կրում Գերմանիայի Սուպերգավաթի՝ հուլիսի 27-ին Դորտմունդում կայանալիք խաղից առաջ, հայտնում է «Reuters»-ը: «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ «Բարսելոնայի» հետ խաղում՝ դարպասապահ Մանուել Նոյերը և կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին փոքրիկ վնասվածքներ են ստացել, այդ պատճառով չեն մասնակցի «Բորուսիայի» դեմ սուպերգավաթային հանդիպմանը։ Բացի այդ, ֆիզիկական մարզավիճակի հետ խնդիրներ ունի նաև Բաստիան Շվայնշտայգերը, և նրա մասնակցությունը ևս՝ հարցականի տակ է: Գումարած այս ամենին, արդեն հայտնի է, որ հանդիպմանը չի մասնակցի դորտմունդցիների նախկին, այժմ՝ «Բավարիայի» խաղացող Մարիո Գյոտցեն: Հիշեցնենք, որ Կլոպի գլխավորած թիմը նույնպես հանդիպմանը չի մոտենա ուժեղագույն կազմով: Մասնավորապես, Սուպերգավաթի համար խաղին չի մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով «Լյուցերնի» հետ ընկերական խաղում (4:1) ոտնաթաթի վնասվածք էր ստացել։ Հայ ֆուտբոլիստի վերականգնման համար կպահանջվի 4 շաբաթ: Քիչ հավանական է նաև, որ ռուրյան թիմի կազմում խաղադաշտ դուրս կգան Օբամեյանգն ու Բլաշչկովսկին։ armsport.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |