0.28.53 AM «Բավարիա»-ն և «Բորուսիա»-ն կարող են հանդիպել նաև հուլիսի 21-ին | |
Հուլիսի 20-21 Մյունխենգլադբախում կկայանա ավանդական նախամրցաշրջանային Telekom-Cup 2013 ոչ պաշտոնական կարգավիճակ կրող մրցաշարը: Որպես կանոն այս մրցաշարը թիմերի համար Բունդեսլիգայի մեկնարկից առաջ հանդիսանում է թեթև քննություն: Telekom-Cup 2013-ին այս տարի կմասնակցեն «Բավարիա»-ն, Դորտմունդի «Բորուսիա»-ն, «Համբուրգ»-ը և Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն: Առաջին կիսաեզրափակիչ զույգը կկազմեն Մյունխենգլադբախի և Դորտմունդի «Բորուսիա»-ները, իսկ երկրորդը` երկրի չեմպիոն և գավաթակիր «Բավարիա»-ն և Համբուրգը: Շատ հավանական է, որ «Բավարիա»-ն և «Բորուսիա»-ն հուլիսի 27-ին Գերմանիայի սուպերգավաթի խաղից առաջ կարող են հանդիպել նաև Telekom-Cup 2013-ի եզրափակիչում: Չի բացառվում, որ թիմերի ճանապարհները կարող են խաչվել նաև 3-րդ տեղի համար խաղում: shamshyan.com
Նշենք, որ մրցաշարի խաղերին ուղիղ եթերով կարող եք հետևել մեր կայքի միջոցով: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |