4.27.14 AM «Բարսելոնայի» ֆուտբոլիստը վարձավճարով կխաղա «Բորուսսիայում» | |
«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Խերարդ Դելոֆեուն հաջորդ մրցաշրջանում, ամենայն հավանականությամբ, հանդես կգա Դորտմունդի «Բորուսսիայի» կազմում: Հաղորդում է Mundodeportivo-ն: Վերջերս 19-ամյա ֆուտբոլիստը երկարաձգեց ակումբի հետ պայմանագիրը մինչև 2017 թվականը, սակայն հիմնական կազմում տեղ զբաղեցնելու մեծ մրցակցության պատճառով, «Բարսելոնայի» ղեկավարությունը նախընտրում է նրան վարձավճարով տրամադրել «Բորուսսիային»: Կողմերի միջև պաշտոնական բանակցությունները, հնարավոր է, սկսվեն մոտ օրերս: allsport.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |