7.06.10 AM ԲԱՐՍԵԼՈՆԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՌՈՅՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ | |
«Բարսելոնայի» մարզչական շտաբը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսի ծառայություններով, հայտնում է իսպանական մամուլը: Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված լինելն անմիջականորեն կապված է «կապտանռնագույնների» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի հետ, ում հավակնում է ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Չնայած այն հանգամանքին, որ կատալոնական ակումբը հրաժարվել է բանակցել անգլիացիների հետ, իսպանական գրանդում չեն բացառում, որ Ֆաբրեգասը կարող է լքել թիմը: «Բարսելոնայում» կարծում են, որ Ֆաբրեգասի համար լավագույն այլընտրանքը հենց Ռոյսն է: Ճիշտ է, հարկ է նշել, որ դորտմունդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ոչ մի դեպքում մտադիր չէ բաժանվել ֆուտբոլիստից: armsport.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |