4.33.10 AM 10 փաստ Մխիթարյանի մասին. Բունդեսլիգայի պաշտոնական կայք | |
Դորտմունդի Բորուսիան կարիք ունի տեխնիկապես հզոր, գոլ խփող կիսապաշտպանի փոխարինելու Մարիո Գոտցեին 2013-14 թվականների ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ և կարծես նրանք գտել են այդպիսի մեկի ի դեմս Հենրիխ Մխիթարյանի: Եվրոպայի ամենախոստումնալից հարձակվողական կարգի հայազգի ֆուտբոլիստը Դորտմունդ է ժամանել` իր կարիերայում ունենալով երեք խաղաշրջանում յոթ մրցանակ, ինչպես նաև առաջնության ռմբարկու իր նախկին ակումբի Դոնեցկի Շախտիորի կազմում: Բունդեսլիգայի պաշտնական կայք էջը իր ընթերցողներին է ներկայացնում 10 փաստ Դոևտմունդի նոր ձեռք բերման մասին: Վաղ կյանքը Չնայած ծնված լինելով Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1989 թվականի հունավրի 21-ին, Մխիթարյանը իր մանկությունը անց է կացրել Ֆրանսիայի հարավ-արևելքում: Նրա հայրը` Համլետ Մխիթարյանը, հայրենիքում հարգանք վայելող պրոֆեսիոնալ խաղացողը, ընդունել էր Ֆրանսիա տեղափոխվելու և ASOA Valence-ում խաղալու առաջարկությունը Հենրիխի ծնունդից մի քանի ամիս անց: Դժբախտաբար Համլետը մահացավ գլխուղեղի ուռուցքից 33 տարեկան հասակում, որից հետո Մխիթարյանը լքեց Ֆրանսիան և տեղափոխվեց Երևան 1995 թվականին: Ոգեշնչումը Երևան վերադառնալուց հետո Հենրիխը քաջ գիտակցում էր, թե ինչ կարիերայով է նա ցանկանում շարունակել: «Երբ ես փոքրիկ էի, ես նայում էի նրա խաղը և միշտ ցանկանում էի նրան հետևել մարզումների ժամանակ»,- նա նշել է Շախտիորի կայքին 2012 թվականին և ավելացրել.«Երբա նա ինձ իր հետ չէր տանում, ես կանգնում էի դռան շեմին և լաց լինում: Ես միշտ ցանկացել եմ դառնալ ֆուտբոլիստ և շնորհակալ եմ իմ ծնողներին, որոնք օգնեցին իմ երազանքի իրագործմանը»: Մխիթարյանը միացավ Երևանի ամենամեծ ակումբներից մեկին Փյունիկին 1995 թվականին` դառնալով երկրի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը: Աստղ դառնալու ճանապարհը Փյունիկի գլխավոր ակումբում երեք տարի անցկացնելուց հետո նա լքեց Հայաստանը և տեղափոխվեց Ուկրաինայի Պրեմիեր Լիգա Դոնեցկի Մետալուրգ 2009 թվականին: Անցկացնելով փորձնական առաջին տարին, որի ժամանակ նա դարձավ 14 գոլի հեղինակ և ակումբի ամենաերիտասարդ ավագը ամբողջ պատմության ընթացքում, նա տեղափոխվեց Դոնեցկի մեկ այլ ակումբ Շախտիոր:Նա օգնեց Շախտիորին երեք անգամ հաղթել ներքին առաջնությունում և դառնալ 2012/13 թվականին առաջնության գլխավոր ռմբարկուն 25 գոլով: Նա նաև անցած մրցաշրջանում Շախտիորի կազմում մասնակցել է Չեմպիոնների Լիագյի յուրաքանչյուր խաղին, այդ թվում նաև իր նոր ակումբի Դորտմունդի Բորուսիայի դեմ: . Մրցանակակիր Մխիթարյանը լայնորեն ճանաչվել է որպես Հայաստանի լավագույն ակտիվ ֆուտբոլիստ: 2009.2011 և 2012 թվականներին նա ճանաչվել է իր երկրի լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ` դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, ով ստացել է այդ մրացանակը 1991 թվականին ԽՍՀՄ-ի անկումից հետո: 2012 թվականին նա արժանացել է ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի ամենամեծ մասայականություն ունեցող ֆուտբոլիստ և Հայաստանի հավաքականում դարձել է 11 գոլի հեղինակ: Երաշժտություն Հարցազրույց տալով Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնական կայքին առաջին անգամ Դորտմունդի Բորուսային միանալուց հետո նա նշել է, որ ընտրել է Բորուսիան, քանի որ նա շատ ուժեղ ակումբ է լավ խաղացողներով և լավ մարզիչով: Երկրպագուները մարզադաշտում հիանալի մթնոլորտ են ստեղծում և ես հուսով եմ, որ նրանց կուրախացնեմ»: Սակայն երկրպագուներն էլ պետք է սովորեն հայ երգահան Արամ Խաչատուրյանի հայտնի սրերով պարը, որը միշտ կատարվում էր, երբ նա Դոնեցկում դառնում էր գոլի հեղինակ: Կուռքերը Անակնկալ չք, որ հարձակվողական կարգի կիսապաշտպանը, որը մեծացել է Ֆրանսիայում, Մխիթարյանի ֆուտբոլային կուռքը Ռեալ Մադրիդի և ֆրանսիացի աշխարհի առաջնության հաղթող կիսապաշտպան Զինեդին Զիդանն է:«Ես իսկապես գնահատում եմ նրա խաղի ոճը: Նա կախարդի նման էր ինձ համար»: Ընտանեկան Շախտիորում խաղալու տարիներին Մխիթարյանը, հայտնի է, որ ապրում էր ոչ թե իր իսկ բնակարում, այլ ակումբի մարզական կենտրոնում:«Ես ցնականում եմ կենտրոնանալ ֆուտոլի վրա: Իմ ակումբային խաընկերները իմ անունը դրել են մարզական ակումբի նախագահ»,- նշել է Մխիթարյանը: Սակայն նա այնուամանայնիվ ընդունել է Դորտմունդի առաջարկությունը իր համար գտնել բնակարան: Լեզուներ Մանուկ հասակում ապրելով դրսում Մխիթարյանը ունի լեզուներ սովորելու տաղանդ: Բացի իր մայրենի լեզուն հայերենը նա խոսում է նաև ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն և պորտուգալերեն: Նա ամեն ինչից շատ ցանկանում է լավացնել անգլերենը,սակայն այժմ գերմաներենը նույնպես այդ ցանկում է: Ընտանիքը Նրա ամբողջ ընտանիքը պրոֆեսիանոնալ ֆուտբոլով են զբաղված: Եթե նա և իր հայրը խաղացել են դաշտում, ապա ընտանիքի կանայք իրենց ֆուտբոլային կարիերան դրսևորել են դաշտից դուրս: Այսպես Մխիթարյանի մայրը Մարինան Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի հավաքական թիմերի բաժնի պետն է, իսկ քույրը աշխատում է ՈՒԵՖԱ-ում: Սակայն Մխիթարյանի համար ամենամեծ դերը շարունակում է խաղալ իր հայրը «Ես հավատում եմ, որ նա տեղնում և հպարտանում է ինձանով»: Ապագա պլանները Նա դեռևս 24 տարեկան է, սակայն պլաններ չունի շարունակելու մնալ ֆուտբոլում թոշակի անցնելուց հետո: «Ես ինձ չեմ տեսնում որպես մարզիչ: Դա իմը չէ»: Հակառակ դրա ֆուտբոլից հետո նրա կյանքը ավելի շատ բիզնեսային բնույթ է ունենալու: Մխիթարյանը Հայաստանում ֆիզկական կուլտուրայի դիպլոմ,ինչպես նաև ավարտել է Սանկտ Պետերբուգի Երևանյան մասնաճյուղում տնտեսագիտություն մինչ Ուկրաինա մեկնելը: «Երբ ես ավարտեցի, ցանկանում էի սովորել իրավաբնություն»: YerevanNews.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |